+374 99 28 38 32 info@biostem.am
Գլխավոր »Լուրեր

Գիտնականները սովորել են բջիջները դարձնել ցողունային` հակամարմինների օգնությամբ

2019 Հուն 04, Երեքշաբթի


Ցողունային բջիջներից օրգանիզմը կառուցում է հյուսվածքներ և օրգաններ: Ոչ հասուն ցողունային բջիջներն ընդունակ են ինքնանորանալ, կիսվել և հետագայում դիֆերենցվել մասնագիտացված բջիջների: 10 տարի առաջ գիտնականները շատ կարևոր բացահայտում են արել՝ նրանց հաջողվել է վերածրագրավորել մաշկի բջիջները՝ նրանց ԴՆԹ-ի մեջ ներդնելով որոշակի գեներ, որի շնորհիվ դրանք վերափոխվել են ցողունային բջիջների: Այժմ գիտնականները Սկրիպպսի Հետազոտական ինստիտուտի գիտնականներին հաջողվեց անել նույնը, բայց առանց բարդ գենետիկ միջոցառումների:

Գիտնականները հայտնաբերել են հատուկ մարդկային հակամարմիններ որոնք ունակ են վերածրագրավորել մաշկի բջիջները` դրանք վերափոխելով ցողունայինի, առանց նրանց ԴՆԹ-ն փոխելու անհրաժեշտության:

Չէ՞ որ 2006 թ. հայտնագործությունը երբ հետազոտողները փորձարկումներ էին իրականացնում Oct4, Sox2, Klf4 и c-Myc գեների հետ, չնայած հնարավորություն էր տալիս հասնել ցանկացած արդյունքի, բայց և հղի էր լուրջ վտանգներով: Արդյունքում ստացված բջիջները հանկարծ կարող էին դառնալ քաղցկեղային, իսկ նրանց հատկություններն էլ հաճախ շատ հեռու էին կատարյալից:

Անհրաժեշտ էր ցողունային բջիջների ստացման ավելի բնական միջոց: Հենց դա էլ գտան Սկրիպպսի գիտնականները: Հակամարմիններն ունակ են ամրանալ բջիջների մակերեսի սպիտակուցներին և իրականացնել նմանատիպ գենային մանիպուլացիաներ, բայց միայն բնական ճանապարհով, առանց բջջի ներս թափանցելու, հետևաբար, նկատելիորեն նվազեցնելով վերջում քաղցկեղային ուռուցք կամ մեկ այլ անցանկալի արդյունք ստանալու վտանգը: Հետազոտողների թիմը սկսեց այն բանից, որ հավաքեց 100 մլն մարդկային հակամարմինների գրադարան, ապա դրանք պատճենեց, որպեսզի գտնի տվյալ գործողության համար առավել հարմարը:

Գիտնականները փորձեր արեցին լաբորատոր մկների մաշկային բջիջների հետ: Սկզբում նրանք դրանց մեջ ներդրեցին 2 գեն՝ Oct4 и Klf4, իսկ հետո այնտեղ տեղադրեցին բազմաթիվ ընտրված հակամարմիններ, հույսով, որ ինչ-որ կերպ նրանց կհաջողվի ավարտել նախնական բջիջների ցողունայինների վերափոխման գործընթացը: Ենթադրությունը հաստատվեց, որոշ հասուն բջիջներ, իսկապես, դարձան ցողունային: Այնուհետև հետազոտողներին մնաց միայն պարզել, թե հատկապես որ հակամարմիններն են դրանք՝ ավելորդները «մաղելու» ճանապարհով:

Փորձը կրկնելով, գիտնականներին հաջողվեց  գտնել՝ առանց բջիջների կորիզի և ԴՆԹ-ի հետ որևէ գործ ունենալու՝ դրանք տրանսֆորմացիայի ենթարկելու ունակ հակամարմիններ: Հետազոտության արդյունքները կարելի է կարդալ Nature Biotechnology հանդեսում:

Սկզբնաղբյուր` https://hi-news.ru/tag/stvolovye-kletki

Հետևեք մեզ

Սոցցանցերում

  Կապ  

Ուղարկել հաղորդագրություն

Կապ մեզ հետ

Օրբելի 22 փող.
Հայաստանի Հանրապետություն, Երևան

+374 99 28 38 32

info@biostem.am